«Ֆաբրիկա»-ի Ալեկսան անճանաչելիորեն փոխվել է․ լուսանկարներ

Ներկայացնում ենք երգչուհի Ալեքսային, ում հիմա ոչ բոլորն են հիշում: Դա զարմանալի չէ: Ալեքսան վաղուց ելույթ չի ունենում, և հիմա արդեն կարելի է ասել` թողեց իր երաժշտական կարիերան հանուն բիզնեսի:

«Фабрика звёзд»-ի ամենահայտնի մասնակիցներից մեկը ներկայումս բիժուտերիայի խանութ ունի և ակտիվորեն ինստագրամյան էջ է վարում: Այնտեղ երկրպագուները հետևում են նրա կերպարանափոխություններին:

29-ամյա Ալեքսան մի քանի անգամ մեծացրեց շուրթերը, նրա դեմքի վրա երևում են վիրաբուժական բնույթի մեծաթիվ «մանիպուլյացիաների» հետևանքները: Նա իսկապես անճանաչելի է:

«Ես երկար ժամանակ փնտրում էի ինձ… Միշտ ցանկացել եմ զբաղվել նրանով, ինչն ինձ առանձնակի ոգեշնչում է: Իմ զարդերի շնորհիվ ինձ մոտ ստացվում է արտահայտել գեղեցկության և անկրկնելիության իմ ըմբռնումը: Մեծ ուրախություն է զբաղվել նրանով, ինչի մեջ անկեղծորեն դնում ես հոգիդ և սերդ»,- գրում է Ալեքսան իր ինստագրամյան էջում: