Արմինե Օհանյանի նոր մրցանակն ու նորածին որդու երկու անունները

Փարիզաբնակ հայ դիզայներ Արմինե Օհանյանը, ում աշխատանքների մասին պատմելու առիթ բազմիցս ունեցել ենք, Ֆրանսիայում կայացած նորաձեւության միջազգային փառատոնի շրջանակում (Festival International Des Jeunes Créateurs de Mode) արժանացել է «Ժյուրիի համակրանք» մրցանակին: Այն ներառում է 3000 եվրո գումարային պարգեւ, ինչպես նաեւ բրենդի առաջխաղացմանը նպաստող աջակցություն մարքեթինգի բնագավառում պրոֆեսիոնալ մարդկանց կողմից: Բացի այդ, ապրիլի 20-ին ծնվել է Արմինեի առաջնեկը, ում մասին նա պատմել է BRAVO.am-ին:

«Անկրկնելի զգացողություն է մայրանալը: Իմ կարծիքով՝ նոր կյանք պարգեւելն ամենամեծ հրաշքներից մեկն է, եւ ես ու ամուսինս չափազանց երջանիկ ենք մեր բալիկի լույս աշխարհ գալու առթիվ»,- ասել է դիզայները:

 
 
մանրամասն՝ կայքում