ՏԵՍԱՆՅՈւԹ. Ինչպես հանրապետական մի քանի պատգամավորներ ցուցադրաբար լքեցին ԱԺ դահլիճը վարչապետի ընտրությունից հետո

Այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո նրան հենց դահլիճում մոտեցան մի քնաի պատգամավոր, շնորհավորեցին, գրկախառնվեցին: Եվ մինչ Փաշինյանը կմոտենար ԱԺ ամբիոնին, որպեսզի իր վերջին խոսքն ասի, մի քանի հանրապետականներ չսպասելով դրան, դուրս եկան դահլիճից: Նրանց թվում էին՝ Արփինե Հովհաննիսյանը, Գալուստ Սահակյանը, Գագիկ Մինասյանը, Սամվել Նիկոյանը, Հակոբ Հակոբյանը: