Միայն տեսնեք, թե որտեղ և որ առանձնատանն է հիմա բնակվում Սերժ Սարգսյանը. Տեսանյութ

Ինչպես «Ազատությանն» այսօր տեղեկացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից օրեր առաջ ազատված Վարուժան Գրիգորյանը, վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացնելուց հետո Սերժ Սարգսյանը շարունակում է բնակվել կառավարական նույն առանձնատանը, որը նրան, որպես նախկին նախագահի, անհատույց, սեփականության իրավունքով տրամադրվել էր Կառավարության կողմից: