Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ, արտոնյալներ չեն լինելու և վե՛րջ. Նիկոլ Փաշինյան

«Ներքաղաքական երկարամյա հակամարտությունների՝ 2008 թ. մարտի 1-ի, 2004 թ. ապրիլի 14-ի, 1996թ. սեպտեմբերի 26-ի միջով անցնելով ներքաղաքական կյանքի բոլոր մասնակիցներս ըստ էության հանգել ենք լռելյայն մի համաձայնության, մի կոնսենսուսի, որ վե՛րջ, բռնությունն այլևս տեղ չունի հայաստանյան ներքաղաքական կյանքում: Ներհայաստանյան հարաբերություններում ավտոմատները պետք է լռեն հավիտյան»,- այս մասին այսօր ԱԺ վարչապետի ընտրության հատուկ նիստի ժամանակ ասաց վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը: 

Նա ընդգծեց՝ հենց սա է լինելու ձևավորվող կառավարության գործունեության առաջնակհերթությունը:

 

«Հայաստանում հաստատվելու է իրավունքի մթնոլորտի վրա հիմնված ազգային միասնություն: Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ, արտոնյալներ չեն լինելու և վե՛րջ»,- ասաց նա: