Հանրապետական կուսակցության պահվածքը ուներ երեք հիմնական նպատակ. Նիկոլ Փաշինյան

Այն, ինչ երեկ տեղի ունեցավ Ազգային ժողովում, հանրապետական կուսակցության պահվածքը ուներ երեք հիմնական նպատակ։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտնել է շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

«Առաջին նպատակը հետեւյալն էր, նրանք հույս ունեին, որ հարցուպատասխանի ընթացքում եսիմ-ինչ է տեղի ունենալու, եւ ժողովուրդը միանգամից փոխելու է իր տեսակետը իմ, այս շարժման ամսին։ Դա չաշխատեց։ Նրանք հույս ունեին, որ իրենց պահվածքով կջղայնացնեն ժողովրդին եւ հնարավոր կլինի այդ ֆոնի վրա սադրանքներ կազմակերպել։ Դա նույնպես չաշխատեց»,- ասել է Փաշինյանը եւ հավելել. «Նրանք հույս ունեին, որ իրենք խրխոտ կանգնում, դեմ են քվեարկում, ժողովուրդը կհուսահատվի, եւ հանրահավաքի մասնակիցների թիվը կպակասի։ Թան էլ չէ, փրթած մածուն ձեզ։ Այն, ինչ տեղի ունեցավ, աննախադեպ էր։ Այսօր Հայաստանում չի եղել ոչ մի բաց ճանապարհ»։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև վարչապետի հաջորդ ընտրությանը:

«Այսինքն, 35 պատգամավորի ստորագրություն է հարկավոր վարչապետի թեկնածու առաջադրվելու համար։ Քիչ առաջ հանդիպում ունեացա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, խոսակցություն ուենցա ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ։ Ես վաղը, ձեր թույլտվությամբ, պաշտոնապես ԱԺ պատգամավորների կողմից կառաջադրվեմ որպես Հայաստանի վարչապետի թեկնածու»,- ասել է Փաշինյանը։ Նա նշել է, որ այսօր ՀՀԿ խմբակցության նիստը, որի արդյունքում հայտարարել են, թե առաջիկա ընտրություններին կաջակցեն ժողովրդի թեկնածուին։

«Այսինքն, եթե հաշվի առնենք այսօրվա քաղաքական հայտարարությունները, վարչապետի ընտրությունների երկրորդ փուլում ձեր կողմից առաջադրված թեկնածուի խնդիրը գործնականում լուծված է։ Սրանք բանավոր հայտարարություններ են, եւ անհրաժեշտ է անել կոնկրետ գործողություններ, պատրաստել փաստաթղթեր, եւ, ի վերջո, ՀՀԿ խմբակցության հայտարարություններից հետո ավելի մանրամասն տեղեկանալ ՀՀԿ դիրքորոշումների մասին»,- նշել է նա։ Փաշինյանն առաջարկել է, որ վաղը ոչ Երեւանում, ոչ հանրապետության մարզերում ոչ մի ակցիա չեն իրականացնում, իսկ ժողովուրդը հանգստանում է։