Վովա Գասպարյանը հրաժարվում է կատարել Կարեն Կարապետյանի հրամանները. Քաղաքական ասպարեզում կրքերը թեժանում են

Աշոտ Ասատրյանն իր ֆեսյբուքյան էջում գրել է.

Վլադիմիր Գասպարյանը հայտարարում է , որ ոստիկանությունը և ոստիկանապետը չեն մտնում քաղաքական գործընթացների մեջ։ Կոպիտ ասած Գասպարյանը չի պատրաստվում կատարել Կարապետյանի հրամանները։

Ինձ թվում է Կուտոյանը ևս նման մի տեքստ արդեն ներկայացրել է Կարապետյանին։ Տարածված տեղեկությունների համաձայն պաշտպանության նախարարության ստորաբաժանումները ևս հրաժարվել են ուժ կիրառել ցուցարարների վրա։

Կատարվում է այն ինչի մասին դեռ առավոտից խոսում էի։ Եթե հիմնվենք այս տեղեկությունների վրա Կարեն Կարապետյանը գոնե այս պահին իր ձեռքի տակ չունի ուժային կառույցի ղեկավար, ով պատրաստ է անձնվիրաբար ծառայել իրեն։