ՀՀԿ-ն պատրաստ է Փաշինյանին նշանակել վարչապետ. Տեսեք, թե ինչ պայման են նրանք առաջադրել դրա դիմաց

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետականում պատրաստ են Նիկոլ Փաշինյանին զիջել վարչապետի պաշտոնը եւ կառավարության կաբինետը՝ մի պայմանով, որ այն ստանձնելուց ոչ թե անմիջապես հետո արտահերթ ԱԺ ընտրություններ անցկացվեն, այլ 1 տարի հետո։

Դժվար է ասել, թե դա ինչ է տալիս ՀՀԿ-ին՝ գուցե այստեղ համոզված են, որ 1 տարում Փաշինյանը ոչ մի ռեալ փոփոխություն չի իրականացնի, եւ այսօր փողոց ելած մասսան, հիմնովին հիասթափվելով նրանից, ընտրություններում նրան ձայն չի տա։

Իսկ իշխող մեծամասնությունը մեկ տարվա ընթացքում կարող է մի շարք օրենքներում փոփոխություններ ընդունել եւ այնպես անել, որ Փաշինյանը հայտնվի Արմեն Սարգսյանի նման ձեւական կարգավիճակում։ Իսկ Փաշինյանը ծրագրել է՝ երբ խորհրդարանն ընտրի «ժողովրդի» թեկնածուին, նոր վարչապետը ծրագիր չի ներկայացնի, ինչն էլ կդառնա ԱԺ-ն ցրելու հիմք, բայց մինչ այդ կպարտադրի ԸՕ-ում փոփոխություններով վերացնել ռեյտինգային ընտրակարգը»:

 

Մանրամասներն՝ այստեղ