ՌԴ կառավարական օդանավի այցը Երևան․ Ո՞վ էր ուղևորը

«Ռոսիա» հատուկ օդային ջոկատի Իլ-96-300 օդանավը՝ RA 96-018 գրանցման համարով, կատարել է RSD-074 չվերթը Մոսկվայից Երևան՝ ՀՀ ժամանելով ապրիլի 25-ի ցերեկը, Երևանի ժամանակով 16։21-ին։ Կարճ ժամանակ անց՝ ժամը 17։00-ի սահմաններում, օդանավը հետ է թռել դեպի ՌԴ։ Թռիչքի և դրա ուղևորի մասին որևէ պաշտոնական տեղեկություն չկա ոչ ռուսական, ոչ հայկական աղբյուրներում։

Պաշտոնապես «Ռոսիա» թռիչքային ջոկատի օդանավերը սպասարկում են ՌԴ նախագահին, վարչապետին, Պետդումայի ու Դաշնային խորհրդի նախագահներին, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատարանի նախագահներին, գլխավոր դատախազին և Քննչական կոմիտեի նախագահին, ինչպես նաև ԱԳ նախարարին և ՌԴ նախագահի ադմինիստրացիայի ղեկավարին: Ռուսական մամուլի հրապարակումներից հայտնի է նաև, որ օդանավերը սպասարկում են, այդ թվում, ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլայ Պատրուշևին․ հենց նրան սպասարկած օդանավով էր Արգենտինայից ՌԴ կոկաինի հսկայածավալ քանակ տեղափոխվում։

Սակայն նշված՝ RA 96-018 գրանցման համարով Իլ-96-300 օդանավը Երևան գալուց 1 օր առաջ՝ ապրիլի 24-ին, Մոսկվա-Սոչի թռիչք էր կատարել։ Սոչիում այս օրերին 118 երկրի պատվիրակությունների մասնակցությամբ անվտանգության ֆորում է․ ՌԴ-ն դրանում ներկայացնում են ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱԱԽ քարտուղար Պատրուշևը։ Նրանց աշխատանքը Սոչիում, ինչպես նաև՝ օդանավի Մոսկվա վերադառնալն ու այնտեղից Երևան թռիչք կատարելը, ոչ թե ուղղակի Սոչիից թռնելը, անուղղակիորեն փաստում են, որ նշված երկու պաշտոնյան չէին կարող լինել Երևան ժամանողների թվում։