AM RU

Ես դիտարկում եմ մի քանի տարբերակ. Փաշինյանը՝ ուժային կառույցների նոր ղեկավարների նշանակման մասին

 

Խորհրդարանական բոլոր ուժերի հետ կսկսենք քննարկումներ, որի արդյունքում էլ կձեւավորվի կառավարություն: Այսօր Տեփանակերտում ընթացող ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Նա նշեց, թե իրենց կուսակցությունն ունի կառավարության իր տարբերակը, սակայն իրենք ձեւակերպել են այլ խնդիր, քան ուղղակի իշխանությունը վերցնել: Նրա խոսքով, հենց այդ պատճառով էլ բանակցություններ կսկսեն բոլոր խորհրդարանական ուժերի հետ, որոնց արդյունքում կձեւավորեն կառավարություն: 

Հարցին՝  ովքեր կլինեն ուժային կառույցների ղեկավարներ, Փաշինյանը պատասխանեց. «Ուժային կառույցների ղեկավարների ընտրության հարցում ես դիտարկում եմ մի քանի տարբերակ եւ առաջիկա օրերին որոշում կկայացնեմ»: